Մնացականյանը և Լավրովը քննարկել են հայ-ռուսական օրակարգի հարցերի լայն շրջանակ


18:50 , 27 դեկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Դեկտեմբերի 27-ին աշխատանքային այցով Մոսկվայում գտնվող ԱԳ նախարարի պաշտոնակատար Զոհրաբ Մնացականյանը հանդիպել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ: 

ՀՀ ԱԳՆ-ի ֆեյսբուքյան էջում ասվում է, որ հանդիպման ընթացքում քննարկվել է Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցերի լայն շրջանակ: