Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը կհրաժարվի պատգամավորական մանդատից


18:10 , 27 դեկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանն այսօր պատգամավորական մանդատից հրաժարվելու դիմում կներկայացնի։ Այսօր լրագրողների հետ զրույցում նման հայտարարություն արեց ինքը՝ Արշակյանը։

Հարցին՝ արդյոք բարձր տեխնոլոգիաների և ռազմարդյունաբերության նախարարությունը, որը նախատեսվում է ստեղծել, իր համա՞ր է ստեղծվում, նախարարի պաշտոնակատարը պատասխանեց․

«Որևէ մեկի համար նախարարություն ընդհանրապես չի ստեղծվում, նախարարությունները ստեղծվում են պետական ոլորտները ճիշտ կառավարելու և առաջնահերթությունները ճիշտ դնելու ու լուծելու համար։ Բարձր տեխնոլոգիաները միշտ հայտարարվել են որպես առաջնահերթություն, և հիմա իրապես ստեղծվել է իրավիճակ ու հնարավորություն, որ կարող են իրականացնել։ Հույս ունեմ, որ այդ նախարարությունը կստեղծվի քննարկումների արդյունքում, որ առաջնահերթություններ դրվի ու իրականացվի»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ