Դիակի նկարահանումը և հարազատների ողբը ցուցադրելը էթիկական և լրագրողական կանոնների մեջ չի տեղավորվում


10:52 , 5 հունիս, 2013
ՊՆ մամլո խոսնակ

Կրկին շարունակվում է որոշ լրատվամիջոցների ոչ կառուցողական և ոչ պարկեշտ աշխատանքը բանակային թեմաների լուսաբանման գործում: Վ.Սարգսյանի անվան ՌԻ-ի կուրսանտ Սիփան Մովսիսյանի սպանության դեպքի հետ կապված շարունակվում են ապատեղեկատվությունները, ոչ հիմնավորված կարծիքները, կասկածների սերմանումը և ոչ պարկեշտ ու ոչ բարոյական, կարծես թե նույնիսկ գաղտնի նկարահանումները: Դիակի նկարահանումը, հարազատների ողբը ցանկացած կերպ ցուցադրելը ոչ մի էթիկական և լրագրողական կանոնների մեջ չի տեղավորվում: Կրկին կոչ ենք անում զերծ մնալ նման ոչ հիմնավորված կարծիքներից, ապատեղեկատվությունից և հակաքարոզչությունից: