Թունիսում օձանման կիսագուլպաների միջոցով ամուսնուն գերել փորձող կինը հայտնվել է հիվանդանոցում


11:24 , 27 դեկտեմբեր, 2018

Թունիսի բնակչուհին փորձել է ամուսնուն գերել օձանման կիսագուլպաներով, սակայն հայտնվել է հիվանդանոցում: 

Տղամարդը մտել է ննջասենյակ և տեսնելով կիսագուլպաները՝ դրանք իսկական սողունների տեղ դրել: Նա վազել է խոհանոց, վերցրել դանակը, վերադարձել ննջասենյակ ու այն խրել, ինչպես իրեն է թվացել, անկողնում հայտնված օձի գլխի մեջ: Սակայն իրականում դա եղել է իր կնոջ ձախ ոտքը:

Նրան տեղափոխել են հիվանդանոց՝ վնասվածքը մշակելու: