«Ժողովուրդ». Մանվել Գրիգորյանի աշխատավարձից 9 անհարգելի բացակայության համար պահվել է 287.367 դրամ
09:30 , 27 դեկտեմբեր, 2018
«Իրավունքի ուժով արձակված խորհրդարանի ՀՀԿ խմբակցության պատգամավորներից Մանվել Գրիգորյանը, որին թավշյա հեղափոխությունից հետո կալանավորել էին հայտնի քրեական գործի շրջանակում, հայտնվել է ամենաշատ անհարգելի բացակա ունեցող պատգամավորների թվում:
«Ժողովուրդ» օրաթերթի գրավոր հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից տեղեկացրել են, որ Մանվել Գրիգորյանն ԱԺ-ից և ԱԺ մշտական հանձնաժողովներից անհարգելի բացակայել է 9 անգամ:
Արդյունքում խորհրդարանի ղեկավարությունը նրան պատժել է՝ աշխատավարձից պահումներ անելով: Մեր հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ից տեղեկացրին, որ Մանվել Գրիգորյանի աշխատավարձից 9 անհարգելի բացակայության համար պահվել է 287 հազար 367 դրամ: Տեղեկացնենք նաև, որ ամենաշատ անհարգելի բացակայություն ունեցող պատգամավորներն ԱԺ ՀՀԿ և «Ծառուկյան» խմբակցություններից են»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: