Հնդիկ մեծահարուստը զանգվածային հարսանիք է կազմակերպել հայր չունեցող հարյուրավոր հարսնացուների համար


23:50 , 26 դեկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Հնդկաստանում զանգվածային հարսանեկան արարողություն է տեղի ունեցել, որի շրջանակներում հայր չունեցող հարյուրավոր հարսնացուներ են պսակադրվել:

Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, զանգվածային հարսանիքը ֆինանսավորել է ադամանդագործ մեծահարուստ Մահեշ Սավանին, որի աջակցությամբ ավելի քան 3000 կին է ամուսնացել վերջին 8 տարում: 

Հնդիկ մեծահարուստը կարծում է, որ հարսնացուներին ամուսնացնելն օրհնություն է: 2010 թվականից սկսած նա ամեն տարի զանգվածային հարսանիք է կազմակերպում հայր չունեցող աղջիկների համար:

Այս տարվա արարողությանը 261 կին է մասնակցել, որոնց թվում՝ 6 մուսուլման և 3 քրիստոնյա: Նրանցից 118-ը քույր ու եղբայր չունեն, իսկ 54-ը՝ որբ են:

Ամբողջ հոդվածը կարող եք կարդալ այստեղ