20:00 , 26 դեկտեմբեր, 2018Բրիտանացիները eBay-ում տեղադրել են իրենց դուր չեկած սուրբծննդյան նվերները կեսգիշերից մի քանի ժամ անց՝ տեղեկացնում է The Sun-ը։
Հայտարարությունները հայտնվել են առցանց խանութում «Անցանկալի նվերներ» բնութագրությամբ: Դրանց մեջ մասնավորապես եղել են ֆրանսիական Louboutin շքեղ բրենդի կոշիկները՝ 150 ֆունտ սթերլինգով, գծավոր գուլպաներ 2,5 ֆունտ արժեքով, կարմիր ռետինե երկարաճիտ կոշիկներ`6 ֆունտով և «CD սիրո, նուրբ պահերի և զգացմունքների մասին» անվանումով 5 CD սկավառակներից բաղկացած հավաքածու։
Հանրահայտ «անցանկալի նվերների» շարքում են եղել նաև ավանակի կերամիկական արձանիկը, «Արսենալ»-ի դարպասապահի ձեռնոցների նման փեռնոցները, գրքերը, երաժշտական սկավառակները, փոքրիկ հուշանվերները և աքսեսուարները։