Ինդոնեզիայում տղամարդն ավերիչ ցունամիի ժամանակ ստիպված է եղել ընտրել՝ ընտանիքից ում փրկել


17:40 , 26 դեկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Ինդոնեզական Սումատրա կղզու բնակիչ Ուդին Ահոքն ավերիչ ցունամիի ժամանակ հայտնվել է անելանելի վիճակում և ստիպված է եղել ընտրություն կատարել իր մոր և մեկամյա երեխայի ու կնոջ միջև: Օրհասական պահին տղամարդը պետք է ընտրեր, թե նրանցից ում փրկի, քանի որ միաժամանակ չէր կարող օգնության հասնել բոլորին:

Ինչպես գրում է Tribunnews Bogor-ը, ցունամիի ալիքի հարվածից հետո Ահոքը նախ նետվել է իր մորն ու մեկամյա որդուն փրկելու, սակայն այդ պահին նկատել է, որ կինը խեղդվում է, և վազել է նրան օգնության: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ