Հունիսի 5-ը շրջակա միջավայրի պաշտպանության միջազգային օրն է


09:31 , 5 հունիս, 2013

Այսօր աշխարհի ժողովուրդներին հնարավորություն է ընձեռնվել ակտիվ մասնակցություն ցուցաբերելու կայուն և իրավացի զարգացմանը, հասկանալու, որ բնապահպանության հարցում վերաբերմունքի փոփոխության հիմնական շարժիչ ուժը մենք ենք, մեր հասարակությունը: Ինչպես նաև բացատրել, որ աշխարհի ողջ ժողովրդի անվտանգության և բարեկեցության ապահովման համար մեծ նշանակություն ունեն գործընկերական հարաբերությունները, համատեղ պայքարը հանուն կանաչ, խաղաղ և ապահով մոլորակի: