Այն տարածքները, որոնք լքում է ԱՄՆ-ը, պետք է փոխանցվեն սիրիական իշխանություններին. Զախարովա


13:40 , 26 դեկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Այն տարածքների նկատմամբ վերահսկողութունը, որոնք լքում է ԱՄՆ-ը, պետք է փոխանցվի Սիրիայի իշխանություններին: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան. հայտնում է РИА Новости-ն:

«Սակայն մենք դեռ որևէ տեղեկություն չունենք Վաշինգտոնի և Դամասկոսի միջև այդ հարցով շփումների մասին»,- հավելել է նա: