«Մի քիչ ատոմային ռումբի է նման մեր սերը, բայց շատ քիչ». Մարիամն ու Գոռը՝ BlogNews.am-ի ամանորյա ֆոտոշարքում


15:00 , 26 դեկտեմբեր, 2018

«Բացիր աչքերդ» սերիալը ճակատագրական եղավ Մարիամ Ալեքսանյանի ու Գոռ Համբարձումյանի համար․ ծանոթանալով նկարահանման հրապարակում՝ նրանք ժամանակի ընթացքում այնքան մտերմացան, որ այժմ չեն պատկերացնում կյանքն առանց իրար: Շոու բիզնեսի ամենագեղեցիկ ու ռոմանտիկ զույգը նկարահանվել է BlogNews.am-ի ամանորյա ֆոտոշարքում: Մենք փորձել ենք  միաժամանակ պարզել՝ արդյոք Մարիամն ու Գոռն այս մեկ տարվա ընթացքում հասցրե՞լ են իրար բավականաչափ ճանաչել ու բացահայտել:

Մարիամ - Իմ կարծիքով՝ մեր զույգն է հայտնի, քանի որ սիրվում են մեր ընդհանուր նկարները։

Գոռ - Մեզանից ավելի հայտնի է Արթուր Բալյանը։

Մարիամ - Ես, մշտապես առաջին տեղում ես եմ։

Գոռ - Մարիամիկը՝ իմ կյանքի ամենամեծ փորձանքը։

Մարիամ - Գոռը, ու նրա խանդն ինձ միշտ դուր է եկել, ոչ թե որ ես այնքան լավն եմ, որ ինձ խանդեն, այլ նա դեմքի արտահայտություն ունի, որն այնքան է գեղեցկացնում նրան։

Գոռ - Ես եմ խանդոտ, բայց չափի մեջ է ամեն ինչ։

Մարիամ - Գոռին, անկեղծ ասած՝ ես  միշտ ամեն փոքր բանից ուրախանում եմ, թռվռում։ Գոռն էլ է ուրախանում, բայց իրեն գոհացնելն իրոք դժվար է։ Բաց ես էլ այդ դեպքում ասում եմ՝ լավ է, վատ է, էս է, Գոռ ջան։

Գոռ - Մարիամին է դժվար գոհացնելը, բառեր չկան ասելու, թե ինչքան։ Բարդ բնավորություն ունի, բծախնդիր է, բայց փորձում եմ գոհացնել սիրելիիս։

Մարիամ - Ես ընդհանրապես պունկտուալ չեմ, չգիտեմ անգամ բառերով ինչպես նկարագրել։ Պարտաճանաչ եմ այն հարցերում, որոնք ինձ են վերաբերում։ Օրինակ՝ հագուստ գնելու օրը եթե պետք է ուշ լինի, ուշ չի լինում։ Ես իմ սիրելի հարցերում պարտաճանաչ եմ։

Գոռ - Միանշանակ, Մարիամ Ալեքսանյան։ Կփաստեն իրեն ճանաչողները՝ հանձին Մարիամ Մնացականյանի։

Մարիամ - Վա՜խ, իմ Գոռը։ Նա շատ համբերատար է, ես շատ կապրիզներ ունեմ, որոնք, վստահ եմ, տարիքի հետ կանցնեն։

Գոռ - Ես եմ զիջումների գնում շատ՝ հասկանալով, որ կողքինս դեռ ՄԱՆՈՒԿ է։

Մարիամ - Նման չէ ոչ մի բանի, չկա տիեզերքում նման կենդանի, իր, իրադարձություն, որին նման լինի։ Մի քիչ ատոմային ռումբի է նման, բայց շատ քիչ։

Գոռ - Ոչ մի բանի նման չէ։

Մարիամ - Ես՝ Մարիամ Ալեքսանյանս։ Կնոջ համար շատ կարևոր է միշտ լավ տեսք ունենալը, խնամված լինելը, այդ իսկ պատճառով ես շատ եմ հայելու առաջ կանգնում։

Գոռ - Մարիամը, ես էլ համբերատար սպասում եմ․ ի վերջո, ինձ համար է գեղեցկանում։

Մարիամ - Իմ կարծիքով՝ Գոռը։

Գոռ - Անշուշտ, Մարիամը։

Մարիամ - Մենք երկուսս էլ այնքան շատ ենք միմյանց անակնկալներ անում, որ կարելի է չխոսել դրա մասին, մենք միշտ դիմանում ենք ու ճիշտ պահին տալիս։

Գոռ - Ես միշտ փորձել եմ զսպել ինձ ու շուտ չտալ։ Չէի ասել Մարիամին այս ամենի մասին, բայց միշտ ինձ զսպում եմ։ Ախր այնքան է ուրախանում, որ չես կարող շուտ չտալ, բայց համբերատար սպասում եմ։

Մարիամ - Ինձ հունից  կարող է հանել այն, որ խոսում եմ, ու Գոռն ինձ չի լսում, չի թողնում՝ ասելիքս ավարտեմ, ու միանգամից իր եզրակացությունն անում է։ Այ մարդ, թող խոսեմ, վա՜յ։

Գոռ - Որ հեռախոս չի վերցնում։ 100 անգամ զանգելուց հետո կվերցնի ու կասի․ «Վա՜յ, կյանքս, զանգե՞լ ես, չեմ տեսել»։ Ու այնքան հանգիստ տոնով է ասում, իսկ ես այդ ընթացքում ինչ ասես, մտածել եմ, ինչքան վատ բան կա աշխարհում, մտքիս է գալիս։

Մարիամ - Խելահեղ բան է սերը, այնքան ուժ ու կապ կա սիրող մարդկանց մեջ, այնքան էմոցիա, որ մարդիկ հարբում են միմյանց ներկայությունից։ Իրոք մեկ բաժակ թեյ ու նա, ով պետք է լինի...

Գոռ - Սիրող մարդու հայացքից կարող ես հարբել։

Մարիամ - Լինել համբերատար։ Դա օրենքի պես բան է դարձել ինձ համար։

Գոռ - Ամուր պահել այն, ինչը քոնն է, ու ամենակարևորը՝ գնահատել դիմացինին։ Սովորել եմ շատ լսել ու չխոսել։ Առաջվա Գոռը շատ էր խոսում, ամեն տեղ իրենն էր պնդում, բայց... Այս տարվա Գոռը սովորեց լռել, ամեն տեղ իրենը չպնդել ու սովորեց ուրիշների կարծիքով կարծիք չկազմել։

Մարիամ - Ես ունեմ նրան ու հպարտ եմ։ Մենք միշտ ենք հպարտանում իրարով և՛ ստեղծագործական կյանքում, և՛ անձնական։

Գոռ - Ես հպարտ եմ, որ ունեմ քեզ, Մար։

Մարիամ - Ես միշտ ընտանիքիս հետ եմ դիմավորում, սա ընտանեկան տոն է։  Այս տարի եղբայրս գնում է բանակ՝ իր պարտքը կատարելու։ Հպարտությամբ ենք դիմավորելու տարին։

Գոռ - Ընտանիքով։ 2019 թվականը ճանապարհելիս ուզում եմ արդեն իմ ու Մարիամի կազմած ընտանիքի հետ դիմավորել։

Մարիամ - Իմն արդեն դատարկված է, Գոռինը՝ վաղուց։ Բոլորի համար դատարկված է, այնպես որ, նվերներ չակնկալեք։ Իսկ եթե անկեղծ, ապա՝ մեր հարազատների համար, իսկ Գոռի անակնկալը թող գաղտնի մնա։

Գոռ - Ես սիրում եմ նվերներ ստանալ, բայց նվերներ տալ ավելի եմ սիրում։ Իմ սիրելի մարդկանց համար եմ նվերներ պատրաստել։ Ուզում եմ՝ իրոք ուրախ տարի լինի մեզ համար։

Մարիամ - Այս տարի մի բան եմ ուզում՝ խաղաղություն, միայն սա, խաղաղություն բոլորի սրտերում։

Գոռ - Սպասելիքներս շատ են թե՛ գործնական, թե՛ անձնական ոլորտներում։ Դրանց մասին կլռեմ։ Ուզում եմ, որ այս տարին մեր հպարտ քաղաքացիներին բերի միայն հանդարտություն։

Նյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Johny Core-ի
Նկարահանումներն իրականացվել են Ձմեռային այգում