Սիցիլիայում երկրաշարժից տուժել է 10 մարդ


12:40 , 26 դեկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Արդեն տեղեկացրել ենք, որ  Սիցիլիա կղզում տեղի է ունեցել 4,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ: Էպիկենտրոնը գտնվել է Պալերմոյից 180 կմ դեպի արևելք:

РИА Новости-ն հայտնում է, որ երկրաշարժի հետևանքով տուժել է 10 մարդ, նրանք թեթև վիրավորվել են:

Ըստ РБК-ի` երկրաշարժը գրանցվել է Էտնա հրաբխի ժայթքման վայրից ոչ հեռու: