Մեկ օրում 2000 փախստական է վերադարձել Սիրիա


11:20 , 26 դեկտեմբեր, 2018

Yerkir.am-ը գրում է.

Անցած օրվա ընթացքում 2 000 փախստական է վերադարձել Սիրիա. հայտնում է РИА Новости-ն: Այսպես` Լիբանանից վերադարձել է 1134 մարդ, Հորդանանից` 866 մարդ:

Ընդհանուր առմամբ, 2018-ի հուլիսի 18-ից օտարերկրյա պետություններից Սիրիա է վերադարձել 76 հազար 948 մարդ: