Քիմ Քարդաշյանը Սուրբ ծննդի առթիվ իր 20 մլն դոլարանոց առանձնատունը ձմեռային հեքիաթի է վերածել (Photo, Video)


09:58 , 26 դեկտեմբեր, 2018

Ամերիկահայ հայտնի հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը ցույց է տվել ԱՄՆ-ի Կալաբասաս քաղաքում գտնվող 20 մլն դոլար արժողությամբ իր առանձնատան սուրբծննդյան «դիզայնը». այն ամբողջությամբ ձյունապատ է, գրում է Daily Mail-ը:

Քիմը համացանցում տեսանյութ է հրապարակել, որում ասում է. «Ուրախ Սուրբ ծնունդ բոլորին: Այս վայրն արդեն սուրբծննդյան տեսք է ստացել»: 

Ավելի վաղ Քիմը հայտարարել էր, որ այս տարի առաջին անգամ ընտանեկան սուրբծննդյան ընթրիքն իր տանն է մատուցվելու:

Հեռուստաաստղը նաև հայտնել է, որ զարդարանքների պատրաստությունները հուլիսից են սկսվել: