Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները նրա կալանքը գրավով փոխարինելու վերաբերյալ միջնորդություն կներկայացնեն


10:00 , 26 դեկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1-ի» գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները միջնորդություն կներկայացնեն դատարան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառված կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը: «Այսօր միջնորդություն կներկայացնենք դատարան Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կիրառվող խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու վերաբերյալ: Հուսով ենք, որ դատարանը մինչև տարեվերջ կքննի միջնորդությունը»,-ասաց Օրբելյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ