Իրանի նախագահը կոչ է արել Ադրբեջանին արագացնել Կասպից ծոցի էներգապաշարներին վերաբերող ծրագիրը


03:30 , 26 դեկտեմբեր, 2018

Operativ.am-ը գրում է.

Իրանի նախագահ Հասան Ռուհանին կոչ է արել Ադրբեջանին ջանքեր գործադրել Կասպից ծոցի էներգապաշարներին վերաբերող համատեղ ծրագրերի իրականացումն արագացնելու համար՝ տեղեկացնում է Tasnim-ը։

Ադրբեջանի ազգային ժողովի խոսնակ Օգտայ Ասադովի հետ Թեհրանում հանդիպմանը Իրանի նախագահն ընդգծել է Թեհրանի և Բաքվի միջև արդյունաբերության, դեղամիջոցների արտադրության, գիտության և տեխնիկայի ոլորտում հարաբերությունների ամրապնդման անհրաժեշտությունը։

Նա նաև կրկնել է բանակցությունների և տարածաշրջանային հակամարտությունների քաղաքական կարգավորումների կոչը՝ արտահայտելով այդ հարցերին նպաստելու Իրանի պատրաստակամությունը։