Հայաստանը նոր Սահմանադրությամբ եղել և մնում է «սուպերվարչապետական» պետություն


04:46 , 26 դեկտեմբեր, 2018

Հայաստանը նոր Սահմանադրությամբ եղել և մնում է «սուպերվարչապետական» պետություն, ուղղակի Սերժ Սարգսյանի փոխարեն այդ «սուպերվարչապետը» Նիկոլ Փաշինյանն է։

Լուծարվող և այլ նախարարությունների մեջ ընդգրկվող նախարարությունների աշխատակիցների բողոքը և դրա հանրայնացումը, մեծ հաշվով, ձեռնտու է Փաշինյանին, քանի որ այդ աղմուկի մեջ պատշաճ ուշադրության չի արժանանում ՀՀ Կառավարության գործունեության և կառուցվածքի մասին ՀՀ օրենքի նախագծով ՀՀ Պետական եկամուտների կոմիտեի, ՀՀ Ոստիկանության և Ազգային անվտանգության ծառայության ՀՀ Կառավարության կառուցվածքից դուրս թողնելը:

Սա, փաստացի, Փաշինյանի կողմից այդքան քննադատված սուպերվարչապետական համակարգի դե յուրե շարունակությունն է և իրավաբանական ապացույց, որ Հայաստանում պահպանվելու է սուպերվարչապետությունը:

Հիշեցնեմ, որ Կառավարությանն առընթեր նշված երեք մարմինները չեն ներկայանում ՀՀ Ազգային ժողով, հաշվետվու չեն Ազգային ժողովին և ուղղակիորեն գտնվում են վարչապետի անձնական վերահսկողության ներքո:

Հայաստանում հեղափոխություն չի եղել...