Անահիտ Կիրակոսյանի անակնկալը որդու 6-ամյակին


23:30 , 25 դեկտեմբեր, 2018

Tert.am Life-ը գրում է.

Դերասանուհի Անահիտ Կիրակոսյանի համար դեկտեմբերի 25-ը յուրահատուկ օր է: 6 տարի առաջ այս օրը լույս աշխարհ է եկել դերասանուհու որդին՝ Հայկը: Թեև Անահիտն օրն անցկացնելու է աշխատանքի մեջ, սակայն դա չի խանգարել, որպեսզի որդու համար հետաքրքիր անակնկալ պատրաստի: Tert.am Life-ի հետ զրույցում դերասանուհին պատմել է, թե ինչ կերպ են նշելու որդու տարեդարձն ու բացահայտել սպասվող անակնկալը:

Անահիտը պատմեց, որ դեռ կեսգիշերին տանը ընտանիքի անդամներով շնորհավորել են Հայկի տարեդարձը ինչպես հարկն է՝ տոնական տորթով, մոմերով և երգով: «Նա գիտի, որ գիշերը 12-ին ենք իրեն շնորհավորում, դրա համար քնելուց առաջ գնաց ու հայրիկին ասաց՝ դե ես գնամ քնեմ, որ մի քիչ հետո արդեն գալու եք երգեք :): Մենք էլ իրեն արթնացրեցինք տորթով, երգով ու նվերները հանձնեցինք»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ