Ջրի տակ սուզվելու առաջին սարքը ստեղծել է 17 երեխաների հայրը նրանց կերակրելու համար (Photo)


04:09 , 26 դեկտեմբեր, 2018

Ջրի տակ սուզվելու առաջին սարքը ստեղծել է առևտրական Ջոն Լեթբրիջը 1715 թվականին։ Ջոնն ուներ 17 զավակ և նրանց կերակրելու համար նա անընդհատ եկամտի նոր աղբյուրներ էր փնտրում։ Նա հերմետիկ փակված կաղնու տակառի վրա փոքրիկ պատուհան է ավելացնում, ձեռքերը դուրս հանելու համար անցքեր բացում և այս սարքով որոշում է խորտակված թանկարժեք իրերը դուրս հանել։ Այս սարքի մեջ եղած օդը ջրի տակ բավականացնում էր 30 րոպե։

Բրիտանական և նիդերլանդական օստհնդկական կազմակերպությունները վարձակալում են նրան խորտակված հարստությունները փրկելու համար։ Այսպես սովորական առևտրականը դառնում է շատ հարուստ և հայտնի մարդ։