Ադրբեջանցի նախարարը հույս ունի, որ Հայաստանը դուրս կբերի իր զորքերն Արցախից 2019 թվականին


15:46 , 25 դեկտեմբեր, 2018

Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովն օրեր առաջ ճղում էր իրեն՝ հայտարարություններ անելով, թե Երևանն ու Բաքուն Արցախի կարգավորման հարցում հասել են փոխըմբռնման, և Արցախի հարցի լուծմանը ուղղված լուրջ քայլեր կկատարվեն 2019 թվականին։

Այդ դեպքից առաջ, երևի Մամեդյարովի զեկույցների հիման վրա, նմանատիպ հայտարարություն էր կատարել նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով կրկին լուրջ փոփոխության էր սպասում 2019 թվականից Արցախի հարցի վերաբերյալ։

Իսկ օրեր անց նախարարը հայտարարում է, թե ինքը հույս ունի, որ հայկական զորքերը 2019 թվականին կլքեն Արցախի տարածքը։ Եթե Մամեդյարովի նախկին հայտարարությունները և Ալիևի հայտարարությունները նույնպես հիմնված են եղել օդի մեջ նման հույսեր տածելու վրա, ապա ստացվում է, որ նախարարն անիմաստ հուսախաբ է անելու նախագահին։

Արցախը պահել ու պաշտպանել է հայկական բանակը, ու այդպես լինելու է միշտ՝ անկախ բոլոր իշխանությունների որոշումներից։ Արցախի համար ամբողջ հայ ազգը զորք է, մենք միայն բանակով չենք սահմանափակվում։