Գվարդիոլա. Մանչեսթեր Սիթին այժմ ավելի ուժեղ է, քան նախորդ մրցաշրջանում


14:30 , 25 դեկտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան կարծում է, որ այժմ իր թիմն ավելի ուժեղ է, քան նախորդ մրցաշրջանում:

«Որոշ առումներով մենք ավելի ուժեղ ենք, քան նախորդ մրցաշրջանում: Դա բնական է, քանի որ մենք սկսել ենք միասին ավելի շատ ժամանակ անցկացնել: Սկսել ենք ավելի լավ վերահսկել գնդակի տեղաշարժը և ավելի լավ ենք բարձր պրեսինգի դիմում:


Պաշտպանությունից հարձակում անցնելու համար ավելի շատ տարբերակներ ունենք: Բացի այդ, թիմն ավելի հուսալի է խաղում խորը պաշտպանության ժամանակ»,- Գվարդիոլայի խոսքը մեջբերել է Sky Sports-ը:

Հիշեցնենք, որ Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրից հետո «Մանչեսթեր Սիթին» ունի 44 միավոր, զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի երկրորդ հորիզոնականը՝ առաջատար «Լիվերպուլին» զիջելով 4 միավորով: