Վստրեչի Ապերի գործով Լուիզա Ղամբարյանը վկա է


14:20 , 25 դեկտեմբեր, 2018

Armtimes.com-ը գրում է.

Քրեական հեղինակություն Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի գործով որպես վկա է ներգրավված դերասանուհի Լուիզա Ղամբարյանը։ Նրա անունը կա դատակոչի ցուցակում։

Հիշեցնենք, որ քիչ առաջ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում` դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, մեկնարկեց քրեական հեղինակություն Վստրեչի Ապեր մականունով հայտնի Արամ Վարդանյանի վերաբերյալ քրեական գործով դատական նիստը։