Ամանորի տոներին Երևանի մետրոպոլիտենը կաշխատի արտակարգ ռեժիմով


13:50 , 25 դեկտեմբեր, 2018
Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ն աշխատանքներն իրականացնելու է արտակարգ ռեժիմով: Այս մասին հայտնում են «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտեն» ՓԲԸ-ից:

Մետրոպոլիտենի աշխատանքային գրաֆիկում կլինեն որոշակի ժամային փոփոխություններ:

Միայն դեկտեմբերի 31-ին աշխատանքները կսկսվեն 07:00-ից և կավարտվեն 2019 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 02:00-ին: