«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանը ՌԴ քաղաքացի է. ՀՔԾ-ն գրություն է ստացել


13:30 , 25 դեկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Հատուկ քննչական ծառայությունն ստացել է Ռուսաստանի Դաշնության պատասխանն այն մասին, որ «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, 2008-ին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը հանդիսանում է ՌԴ քաղաքացի։ 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՔԾ խոսնակ Մարինա Օհանջանյանը: Հարցին, թե երբվանից է Միքայել Հարությունյանը հանդիսացել ՌԴ քաղաքացի, Օհանջանյանն ասաց. «Լրացուցիչ հարցում է ուղարկվել ՌԴ՝ պարզելու, թե Հարությունյանը երբ է ստացել Ռուսաստանի քաղաքացիություն»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ