«Ինչքան ուզում եք, Հայաստանի նոր իշխանությունների գովքն արեք, այս հարցի լուծումը տվել և տալու է Արցախի ժողովուրդը». Աշոտյանը՝ Մամեդյարովին


13:27 , 25 դեկտեմբեր, 2018

Մարդ ռիսկ չի անում արդեն հորդորել մեր կառավարությանն արձագանքել Ադրբեջանի իշխանությունների կողմից Ղարաբաղի մասին արվող հերթական անհեթեթ հայտարություններին:

Նիկոլ Փաշինյանի դիլիջանյան հայտնի զեղումներից հետո չգիտես էլ՝ նման դեպքերում ճիշտը նրանց լռելն է, թե խոսելը:

Իմ կողմից Մամեդյարովին ասեմ, որ բացառված է ղարաբաղյան հակամարտության կարգավորման որևէ տարբերակ, որը չի ներառելու Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրագործումը և պարտադիր ճանաչումը:

Ինչքան ուզում եք, սազը ձեռներդ Հայաստանի նոր իշխանությունների գովքն արեք և փնովեք մեր նախկին իշխանավորներին, մեկ է, սա այն հարցն է, որի լուծումը տվել և տալու է Արցախի ժողովուրդը՝ համայն հայության աջակցությամբ: