Չհրապարակված լուսանկարներ «Տաշի շոու»-ի ետնաբեմից


13:00 , 25 դեկտեմբեր, 2018

Դեկտեմբերի 16-ին Մոսկվայում տեղի ունեցավ ամենամյա «Տաշի շոու» համերգային ծրագիրը: Այն իրականացվել է Euromusic Entertainment-ի պրոդյուսեր Տարոն Պողոսյանի գլխավորությամբ և «Կենտրոն» հեռուստաընկերության հովանավորությամբ, որով ամանորյա գիշերն էլ այն կցուցադրվի:

Համերգային ծրագրին մասնակցել են հայկական շոու բիզնեսի գրեթե բոլոր արտիստները: Այս անգամ նորեկներից են եղել Հայկ Պետրոսյանը, Իվետա Մուկուչյանը, Ռաֆայել Ղազանչյանը, Գրիշա Աղախանյանը: BlogNews.am-ի հետ զրույցում Euromusic Entertainment-ի PR տնօրեն Լուսինե Խաչատրյանը նշեց, որ այս տարի էլ Կրեմլի դահլիճը լեփ-լեցուն է եղել. «Համերգային ծրագրի մի հատված նվիրված էր Շառլ Ազնավուրի հիշատակին. Հայկ Պետրոսյանը և Ավո Խալաթյանը հետաքրքիր կատարումներով ամբողջացրին այդ դրվագը»: