Ի՞նչը պետք է խանգարի Լիցկային, եթե նա որոշեց լքել Հայաստանը


20:39 , 4 հունիս, 2013

Մի հատ սենց տրամաբանական հարց. գոնե ապօրինի զենքի մասով հստակ չի կարելի ասել, որ Լիցկան մեղավոր չի, որովհետև ի վերջո իր տնից են էդ զենքը հանել, իր բերանով էլ ասել էր. «Հա, իմ զենքերն ա, բայց դա արտաքին թշնամու դեմ եմ պահած եղել»... Այլ կերպ ասած՝ (տ)մարդը մանկական կռուտիտներով խոստովանում ա, որ հա, լևի զենք ունեմ... Հիմա ասածս ի՞նչ ա, (տ)մարդը առնվազն պետք ա հանդես գա որպես կասկածյալ՝ ապօրինի զենք պահելու մասով, իսկ ինքը, ինչքան գիտեմ, հերիք չի վկայի կարգավիճակում ա, հերիք չի ձերբակալված չի, մի բան էլ ազատ երթևեկում ա Հայաստանով ու ստորագրոււթյուն չեն վերցրել, որ չի լքի բնակավայրը...
Հարցերի հարցը. ի՞նչը պետք է խանգարի Լիցկային, եթե նա էսօր գիշերը որոշեց լքել Հայաստանի Հանրապետությունը: