Սուրեն Խաչատրյանը նորից Երեւանում է


20:30 , 4 հունիս, 2013

Սուրեն Խաչատրյանի եւ նրա եղբոր մեքենաները կես ժամ առաջ կայանած են եղել «Մարիոթ» հյուրանոցի ավտոկանգառում: Փաստորեն, Սուրեն Խաչատրյանը նորից եկել է Երեւան:  

Հիշեցնենք, որ երեկ էլ Սուրեն Խաչատրյանը եկել էր Երեւան եւ փորձել էր հանդիպել նախագահ Սերժ Սարգսյանին, ինչը չի հաջողվել, որովհետեւ նախագահը չի ընդունել մարզպետին: Երեկվա չկայացած հանդիպմանը հաջորդում է Սյունիքի մարզպետի հրաժարականը:

Բնականաբար, Սուրեն Խաչատրյանը ինչ-ինչ հաշվարկներով ու նկատառումներից ելնելով է եկել մայրաքաղաք: Այնպես որ, սպասենք դեպքերի նոր զարգացումների: