Գործ ունենք պետական դավաճանության հետ


19:54 , 4 հունիս, 2013

Բազմիցս եմ ասել՝ մենք հաղթեցինք ադրբեջանցիներին ոչ թե զինվորների թվաքանակի և ոչ թե ռազմական տեխնիկայի քանակի շնորհիվ, այլ հակառակ դրանց. հաղթեցինք կռվող ազատամարտիկի, զինվորի և սպայի ոգու շնորհիվ: Այն ամենը, ինչ կատարվում է Հայաստանում վերջին տարիներին, միտված է հենց այդ ոգին ջարդելուն: Եթե դա գիտակցվում է իշխանության կողմից, բայց շարունակվում է, դա հանցագործություն է, իսկ եթե չի գիտակցվում, դա արդեն անմեղսունակություն է: Երկու դեպքում էլ գործ ունենք պետական դավաճանության հետ: