Զարգացա՞ծ է հոգեբանին դիմելու մշակույթը Հայաստանում, թե՞ մեզ դեռ խորթ է մնում անծանոթ մարդուն դիմելն ու դարդ ու ցավը պատմելը (մասնակցի՛ր քննարկմանը և հայտնվիր «Ազատ գոտում»


19:14 , 4 հունիս, 2013

Վերջին շրջանում մեզանում շատացել են հոգեբաններն ու նաեւ նրանց դիմողները: Բայց միեւնույն է, հայ հասարակության մեծ մասին խորթ է մնում անծանոթ մարդուն դիմելն ու դարդ ու ցավը պատմելը: Մենք գերադասում ենք խոսել հարեւանի, բարեկամի հետ, մի քիչ էլ բամբասել ու թեթեւանալ: Որքանո՞վ է զարգացած հոգեբանին դիմելու մշակույթը Հայաստանում, եւ որքանո՞վ է հարմարեցված հայ իրականությանը: Իսկ դուք երբևե դիմե՞լ եք հոգեբանի, գերադասո՞ւմ եք մեկ սուրճի սեղանով՝ հարևանին, թե՞ մեկ ժամը 5000 - 15000 -ով հոգեբանին դիմել: Հայտնեք ձեր կարծիքն ու մասնակցեք մեր հաղորդմանը: