19:04 , 4 հունիս, 2013
Լուրեր.com-ի տեղեկությունների համաձայն՝ ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը լայնածավալ ստուգումներ է սկսել «ՍԱՍ» գրուպում:
Ինչպես հայտնի է, «ՍԱՍ»-ը պատկանում է ՀՀԿ–ական պատգամավոր Արտակ Սարգսյանին:
Լուրը ճշտելու համար մենք զրուցեցինք Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Ղուլյանի հետ, ով հաստատեց տեղեկությունը և նշեց, որ ստուգումները սկսվել են երկու օր առաջ:
«Ստուգումները կշարունակեն ևս 10 օր: Ստուգման ավարտից հետո կխոսենք թերացումների մասին»,- ասաց նա: