Մխիթարյանը շարքից դուրս է մնացել երկար ժամանակով


21:30 , 24 դեկտեմբեր, 2018

Armsport.am-ը գրում է.

Հայաստանի ազգային հավաքականի և Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի վնասվածքը լուրջ է: 

Ինչպես տեղեկացնում է «զինագործների» պաշտոնական կայքը, լիարժեք ապաքինման համար հայ ֆուտբոլիստից կպահանջվի 6 շաբաթ: 

Հիշեցնենք, որ բժշկական հետազոտություններից պարզ էր դարձել, որ հայ ֆուտբոլիստի մոտ աջ ոտքի կոճի հետ կապված խնդիրներ կան: