18:45 , 25 դեկտեմբեր, 201818-ամյա Շաֆրան Հեֆերը ցնցվել է, երբ իմացել է, որ հղիության իններորդ ամսում է գտնվում։ Աղջկա փորը բոլորովին մեծացած չի եղել, և նա շարունակել է իր մարզումները։ Պարզվել է, որ պտուղը գտնվել է ողնաշարի մոտ, ինչի պատճառով այն նույնիսկ չի երևացել՝ տեղեկացնում է Daily Record-ը։
Այն բանից հետո, երբ նրա որովայնի վրա տարօրինակ գիծ է նկատվել, աղջկա մայրը ստիպել է նրան, որ դիմի բժշկի։ Պարզվել է, որ աղջիկը 37 շաբաթական հղի է։ Վեց ամիս անց նա որդի է լույս աշխարհ բերել։
«Դա անսպասելի էր բոլորի համար։ Նույնիսկ մայրս մինչև վերջ կարծում էր, թե որովայնիս վրայի գիծը ընդամենը պիգմենտային հետք է։ Ամեն դեպքում ես որոշեցի ստուգվել։ Մանկաբարձուհին մի քանի րոպեում այնպես շրջեց պտուղը, որ որովայնս միանգամից մեծացավ»,- ասում է Հեֆերը։
Բացի այդ՝ գծից հղիության ոչ մի ուրիշ արտաքին նշան չի եղել Հեֆերի մոտ։ Այս լուսանկարը արվել է հղիության մասին տեղեկանալուց մի քանի օր առաջ։




