Cardi B-ն Money հոլովակում ներկայացել է մերկապարուհու կերպարով և կրծքով կերակրել դստերը


23:20 , 24 դեկտեմբեր, 2018

Cardi B-ի Money հոլովակի պրեմիերան կայացել է 2018թ. դեկտեմբերի 21-ին: Հոլովակի գործողությունները տեղի են ունենում բանկում, թանգարանում, գիշերային ակումբում, իսկ ռեփեր երգչուհին շքեղ զգեստներով ներկայանում է թանգարանային նմուշի, մերկապարուհու կերպարներով, ինչպես նաև կրծքով կերակրում իր դստերը և մերկ նվագում սպիտակ ռոյալով:

Money-ն Cardi B-ի առաջին սինգլն է նրա դեբյուտային Invasion of Privacy ալբոմի թողարկումից հետո: