Պուտինը հեռախոսով շնորհավորել է Ալիևին ծննդյան կապակցությամբ


16:30 , 24 դեկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է.

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը երկուշաբթի հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ և շնորհավորել նրան ծննդյան 57-ամյակի կապակցությամբ, հայտնում է minval.az-ը՝ Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությանը հղումով:
«Զրույցի ընթացքում նշվել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները 2018 թվականին շատ արդյունավետ են եղել, տեղի են ունեցել պետությունների ղեկավարների փոխայցելություններ, միջազգային միջոցառումների շրջանակում շփումները հարաբերությունները հասցրել են առավել բարձր մակարդակի»,- նշվում է հաղորդագրությունում:
Երկրների ղեկավարները նաև վստահություն են հայտնել, որ 2019 թվականին կշարունակվի երկկողմ համագործակցության դրական դինամիկան, և «Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև ռազմավարական գործընկերությունը կզարգանա»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ