14:50 , 24 դեկտեմբեր, 2018Yerkir.am-ը գրում է.
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Նոր տարվա ուղերձով դիմել է զինծառայողներին և նրանց շնորհակալություն հայտնել Ռուսաստանի ներխուժումից երկիրը պաշտպանելու համար. հայտնում է novayagazeta.ru-ն:
Նա նշել է զինվորականների դերը Սոլսբերիում Սկրիպալների ընտանիքի թունավորման հետևանքների վերացման գործում, ինչպես նաև գնահատել Ռուսաստանի ներխուժումից Բրիտանիայի ջրային և օդային տարածքը պաշտպանելու աշխատանքը: Բացի դրանից` Մեյը զինվորականներին շնորհակալություն է հայտնել «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարելու համար: