14:00 , 24 դեկտեմբեր, 2018Aysor.am-ը գրում է.
Facebook-ը մշակում է վիրտուալ արժույթ: Այն օգտագործվելու է WhatsApp-ի օգտատերերի կողմից, դրամական փոխանցումներ կատարելու համար: Այս մասին գրում է Bloomberg- ը:
Գործակալության տվյալով՝ Facebook-ը մտադիր է իր թվային արժույթի փոխարժեքը կապել ամերիկյան դոլարի փոխարժեքի հետ:
Կրիպտոարժույթի WhatsApp-ում ներդրման ճշգրիտ ամսաթիվը չի նշվում: Հայտնի է, որ դրա մշակումը սկզբնական փուլում է:
Կրիպտոարժույթը Facebook-ի կողմից մշակվում է հնդկական շուկայի համար: Հնդկաստանում մեսենջերի օգտատեր է հանդիսանում ավելի քան 200 միլիոն մարդ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ