17:55 , 4 հունիս, 2013Դերասանուհի Անի Երանյանը, ով հեռուստադիտողների կողմից սիրվեց «Գեներալի աղջիկ» սերիալից, տևական ժամանակ է Մոսկվայում էր: Բացի հանգստանալուց, Անին նաև զբաղվում էր քաղաքացիություն ստանալու հարցերով: Այժմ նա Երևանում է և պատրաստվում է նոր ուժերով անցնել գործի. «Նոր առաջարկներ ունեմ, որոնց պատճառով էլ վերադարձա, բացի դրանից պետք է նեկայացման փորձերի մասնակցեմ»,-ArmStar.am-ի հետ զրույցում նշեց Անին: Դերասանուհին չցանկացավ մանրամասնել նոր առաջարկները, քանի որ դեռ իր համաձայնությունը չի տվել, միայն նշեց, որ դրանք կապ ունեն իր մասնագիտության հետ:

Ինչպես Անին է ասում, տևական դադարը նրան հանգստանալու և մտքերն ի մի բերելու համար էր. «Հինգ տարի առանց դադարի աշխատելը շատ դժվար էր, իսկ սերիալն այնպիսի բան է, որ հեռուստադիտողն իրավունք չունի տեսնել, որ դու հոգնած ես, չես քնել: Բնականաբար, այդ ամենից հետո հանգստանալու կարիք կար և բացի դրանից պետք է հնարավորություն տալ նաև նոր սերնդի ներկայացուցիչներին, որ նրանք էլ կարողանան փորձել իրենց ուժերն ու առաջ գնան»,-նշեց Անին:
Դերասանուհին այն երջանիկներից է, ում սերիալի ավարտից հետո չեն մոռացել. «Փառք Աստծո անգամ Մոսկվայում ինձ գրում էին սոցիալական ցանցերում: Կա հեռուստադիտողների մի մաս, որն ինձ սիրում է ու սպասում»: «Գեներալի աղջիկը» սերիալում Նարեի կերպարը դրական ու բարի էր, բայց այսօր Անին իր կերպարում զանազանություն է փնտրում. «Ես որպես դերասան շատ եմ ուզում, որ ժողովուրդն ինձ տեսնի այլ դերում, ինքս էլ եմ ցանկանում ինձ տեսնել ուրիշ կերպարում: Կարծում եմ` դերասանի համար զանազանությունը ճիշտ է»:
Շարունակությունը՝ այստեղ
