Ցուցարարների հետ վիճեք, բանավիճեք, քննարկեք կամ իրար հայհոյեք, բայց բնակչության մասին ուղղակի չփորձեք վատ արտահայտվել


05:47 , 24 դեկտեմբեր, 2018

Արցախում ցանկանում են ցույց անե՞լ: Թող անեն: Վաղն էլ Սիսիանում կամ Սևանում կցանկանան, մյուս օրը՝ Արմավիրում կամ Կիրովականում: Ու այդպես շարունակ: Պատճառներն, իհարկե, տարբեր կլինեն, բայց գործողությունը նույնն է, անունը՝ ցույց:

Հիմա պատկերացնո՞ւմ եք՝ ամեն քաղաքի կամ մարզի ցույցի համար սկսենք տրամադրվել այդ քաղաքի կամ մարզի դեմ: Մեկ տարի էլ չի անցնի, ու ներքին քաղաքացիական պատերազմ կսկսվի:

Ցուցարարների հետ վիճեք, բանավիճեք, քննարկեք կամ իրար հայհոյեք, բայց բնակչության մասին ուղղակի չփորձեք վատ արտահայտվել: Ոչ մեկ, անկախ քաղաքական պատկանելությունից, այս ժողովրդին վիրավորելու իրավունք չունի: