Ամերիկացի սենատորը հայտնել է՝ երբ կլուծվի Թրամփի թեկնածությունը երկրորդ շրջանի համար առաջադրելու հարցը


01:15 , 24 դեկտեմբեր, 2018

Tert.am-ը գրում է․

ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի արտաքին հարաբերությունների հարցերով հանձնաժողովի նախագահ, հանրապետական Բոբ Քորքերը հայտարարել է, որ ԱՄՆ գործող նախագահ Դոնալդ Թրամփի թեկնածությունը երկրորդ շրջանի համար առաջադրելու հարցը կլուծվի 2019 թվականի առաջին եռամսյակում:
CNN հեռուստաընկերության եթերում, մեկնաբանելով լրատվամիջոցների հայտարարություններն այն մասին, թե Թրամփը կարող է մասնակցել նաև հաջորդ նախագահական ընտրություններին, սենատորն ընդգծել է, որ այդ հարցը կլուծվի հաջորդ երեք ամսվա ընթացքում: Նրա խոսքով՝ հաջորդ եռամսյակը շատ կարևոր է լինելու Միացյալ Նահանգների համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։