4 միջոց, որոնք կօգնեն կրճատել ծախսերը՝ միևնույն ժամանակ պահպանելով նույն կենսամակարդակը


05:10 , 24 դեկտեմբեր, 2018

Գումարի հետ վարվելու երկու ձև կա՝ կա՛մ ծախսել ամբողջը, կամ էլ գրագետ ծախսել, որպեսզի հետագայում կարողանաք ճամփորդել, նվերներ գնել և այլն։ Ցավոք սրտի, ոչ բոլորն են կարողանում ճիշտ ծախսել իրենց գումարը։ Հաճախ բավականին լավ եկամուտ ունեցողներն էլ են զգում, որ գումարը չի բավականացնում։
Մենք հավաքել ենք մի քանի խորհուրդ, որոնք կօգնեն ձեզ խնայել գումարը՝ միևնույն ժամանակ պահպանելով նախկին կենսամակարդակը։

Ծառայությունների ավտոմատ վճարում

Համացանց, բջջային կապ, կոմունալ վճարումներ․ մեր կյանքում բավականին ծախսեր կան, որոնք կրկնվում են ամեն ամիս։ Մենք նրանց մասին հիշում ենք միայն ծանուցում ստանալուց հետո։

Ամեն ինչ նախօրոք վճարելով դուք ազատվում եք նաև ուշ վճարելու տուգանքներից։ Մի շարք կազմակերպություններ իրենց ծառայությունների վճարը ժամանակին կատարելու համար մի շարք զեղչեր և բոնուսներ են առաջարկում։ Ամենամսյա վճարումները մեկ անգամ կապելով ձեր բանկային հաշվին՝ դուք խնայում եք ժամանակ և հնարավորություն եք ստանում օգտվելու մի շարք առավելություններից։

Օնլայն գնումներ

Առևտրի կենտրոններն անում են ամեն ինչ, որպեսզի իրենց հաճախորդները հաճելի ժամանակ անցկացնեն։ Գեղեցիկ գովազդների, գրավչության և մի շարք գեղեցիկ իրերի պատճառով մենք գնում ենք իրեր, որոնք այդքան էլ հարկավոր չեն մեզ, և այդ պատճառով էլ գումար ենք վատնում։ Համակարգչի էկրանին հագուստը, կոշիկները և անգամ սնունդն այնքան էլ գրավիչ չեն երևում, որքան իրականում։ Օնլայն գնումների ժամանակ ավելի հեշտ է սթափություն պահպանել և գնել միայն անհրաժեշտ իրերը։ Կարևորը՝ ընտրեք այնպիսի օնլայն խանութ, որտեղ գնված ապրանքը ետ վերադարձնելու հնարավորություն կա։

Վաճառեք այն ամենը, ինչը չեք օգտագործում

Շատերի բնակարաններում կգտնվեն այնպիսի իրեր, որոնք ընդհանրապես չեն օգտագործվում։
Այդ ամենը ձեզ հարկավոր չէ, բայց կարող է պետք լինել ուրիշին։ Ավելորդ իրերը կարելի է վաճառել համացանցի կամ հայտարարությունների միջոցով։ Տարին մեկ անգամ ստուգեք ձեր իրերը և հավանաբար ամեն անգամ կգտնեք մի իր, որը հարկավոր չէ ձեզ։

Այն, ինչը հարկավոր է ժամանակավոր, վարձակալեք կամ գնեք օգտագործածը

Որոշ իրեր մեզ կարճ ժամանակով են հարկավոր՝ մանկասայլակ, որը մոտավորապես կես տարի է հարկավոր, կամ սեղանի որևէ խաղ, որը կխաղաք մի քանի անգամ և կպահեք։

Այսպիսի ծախսերը կարելի է կրճատել․ երեխան դժվար թե նկատի իր սայլակի որակը։ Իսկ սեղանի խաղեր կարելի է խաղալ հատուկ սրճարաններում, որը բավականին խնայող կլինի և միաժամանակ բավականին ուրախ։