Շոտլանդիայի ազգային պատկերասրահն այս հեռախոսի համար ավելի քան 1 միլիոն դոլար է վճարել (Photo)


03:10 , 24 դեկտեմբեր, 2018

Շոտլանդիայի ազգային պատկերասրահն օմարի տեսքով հեռախոս է գնել, որը ստեղծել է Սալվադոր Դալին։ Հեռախոսն արժեցել է 850 000 ֆունտ (ավելի քան 1 միլիոն դոլար)։ Այս հեռախոսը գնել է մի արտասահմանցի գնորդ և ցանկացել է երկրից հանել, սակայն բրիտանական սահմանապահներն առգրավել են այն և որպես կարևոր մշակութային արժեք արգելել են նրա դուրսբերումը երկրից։ Այս հանգամանքը հնարավորություն է տվել պատկերասրահին գնելու հեռախոսը և դնելու ցուցադրության։