13:30 , 23 դեկտեմբեր, 2018Tert.am-ը գրում է.
Ինդոնեզիայում ցունամիի հետևանքով զոհերի թիվը հասել է 168-ի: Ներկայիս տվյալներով կա 745 տուժած, 30 մարդ համարվում է անհետ կորած, հաղորդում է The Guardian-ը:
Ինդոնեզիայի բնական աղետների կառավարման ազգային վարչության ներկայացուցիչ Սուտոպո Պուրվո Նուգրոհոյի խոսքով՝ զոհերի թիվը, հավանաբար, կշարունակի աճել, քանի որ փրկարարները դեռևս աղետից տուժած ոչ բոլոր տարածքներում են եղել:
Աղետից ամենաշատը տուժել է Ճավա կղզու Բանտեն մարզի Պանդեգլանգ շրջանը: Գիտնականները կարծում են, որ ցունամիի պատճառ է դարձել Անակ Կրակատաու հրաբխի ժայթքումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ