Armsport.am-ը գրում է.
Կյոկուշին կարատեի Հայաստանի հավաքականը մեկնել է Թբիլիսի, որտեղ վաղը տեղի կունենա Կովկասի առաջնությունը:
Այս մասին հայտնում է ֆեդերացիայի մամուլի քարտուղարությունը:
Մրցավայր է մեկնել ֆեդերացիայի 64 մարզիկ, 10 մարզիչ` նախագահ Սպարտակ Գասպարյանի գլխավորությամբ:
Նշենք` Կովկասի առաջնությանը կմասնակցեն Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները: