Քոչարյանի գործով ՄԻԵԴ դիմելը 1-2 օրվա խնդիր է, գանգատն արդեն պատրաստ է. փաստաբան


13:00 , 22 դեկտեմբեր, 2018

Aysor.am-ը գրում է.

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցով Մարդու իրավունքների եվրոպական դատարան դիմելը 1-2 օրվա խնդիր է, բոլոր փաստաթղթերը պատրաստ են, այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ, փաստաբան Հայկ Ալումյանը։

«Իմ աշխատասենյակում դրված է ՄԻԵԴ-ի գանգատն՝ ամբողջությամբ պատրաստ վիճակում, համալրում ենք որոշ փաստաթղթեր։ Մեկ-երկու օրվա խնդիր է, որպեսզի դա մեկնի Եվրոպական դատարան», - ասաց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ իրենք ակնկալում են, որ «ՄԻԵԴ-ում Հայստանում տեղի ունեցած խախտումները կստանան արժանի գնահատականներ»։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ