Տաջիկստանի նախագահը ևս ստորագրեց Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին որոշման նախագիծը


11:20 , 22 դեկտեմբեր, 2018

Analitik.am-ը գրում է.

Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնը ստորագրել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագիծը Բելառուսի ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին: Այս մասին հայտնել է երկրի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Վաֆո Նիյաթբեկզոդան:

Տաջիկստանի նախագահը Բելառուսի թեկնածուին  իր աջակցությունը հայտնել էր դեռ դեկտեմբերի 14-ին:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 21-ին Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղար նշանակելու մասին որոշման նախագիծը ստորագրել էր Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: