«Հրապարակ». ՀՀ իշխանությունների և Արցախի ՊԲ նախկին հրամանատարի հակամարտությունից տուժեց Ռ. Քոչարյանի թիկնազորի պետի որդին՝ Արցախի ԱԻՊԾ-ի նախկին պետը


10:30 , 22 դեկտեմբեր, 2018
«Հայաստանյան իշխանություն­ների և Արցախի պաշտպա­նության բանակի նախկին հրա­մանատար Լևոն Մնացականյանի միջև ծավալված հակամարտու­թյան արդյունքում տուժածներից մեկը Կարեն Սարգսյանն է՝ Ռոբերտ Քոչարյանի թիկնազորի պետ Գրիշա Սարկիսովի որդին, որը զբաղեցնում էր Արցախի արտակարգ իրավիճակ­ների պետական ծառայության պետի պաշտոնը, բայց ստիպված եղավ ազատվել այդ պաշտոնից, քանի որ իշխանությունների «դատաստանից» հե­տո Լյովա Մնացականյանին չէին կարող անպաշ­տոն թողնել և նշանակեցին ԱԻՊԾ-ում: 

Արցա­խում վրդովված են, որ Կարեն Սարգսյանը «չուժոյ պախմել» զրկվեց պաշտոնից, թեպետ, ասում են՝ լավ էր աշխատում: Նրա սիրտն էլ չկոտրելու հա­մար նշանակել են Արցախի Հանրապետության նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: