«Ժողովուրդ». Սուպերնախարարի տիտղո­սին հավակնող Արայիկ Հարությունյանին թույլ չեն տվել ծառայողական ավտոմեքենայով մուտք գործել նախագահական նստավայր


10:10 , 22 դեկտեմբեր, 2018
«Ըստ մեր աղբյուրների՝ սուպերնախարարի տիտղո­սին հավակնող ԿԳ նախարարի ԺՊ Արայիկ Հարությունյա­նը ժամանակ առաջ այցելել է նախագահական՝ Մաշտոցի 47՝ Արմեն Սարգսյանի հետ հանդիպման, և փորձել է ծառայողական ավտոմեքենայով մուտք գործել տարածք: 

Անվտանգության աշխատակիցները թույլ չեն տվել, բացատրել են, որ կարգը թույլ չի տալիս նման բան, ինչն ահավոր դուր չի եկել վեր­ջինիս: Նույն կերպ՝ բյուջեի նախագծի քննարկման օրը ԱԺ տարածք է ցանկացել մտնել պատգամա­վոր, Փաշինյանի խորհրդական Հայկ Սարգսյանը, անվտանգությունը կրկին թույլ չի տվել: 

Հիշեց­նենք, որ ավտոմեքենաներով ԱԺ-ում ևս տարածք մուտք գործելու հատուկ կարգ է գործում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: