Մայամիում Սուրբ ծնունդի նախօրեին երկու խոճկորի ներում են շնորհել


21:00 , 21 դեկտեմբեր, 2018

Մայամիում որոշել են երկու խոճկորի ազատել Սուրբ ծնունդի նախօրեին տապակվելուց: Պատճառը Գոհաբանության օրվան ընդառաջ ԱՄՆ նախագահի՝ հնդկահավերին ներում շնորհելու ավանդույթն է, գրում է Daily Mail-ը:

Մայամիի քաղաքապետ Դեյդ Կարլոս Խիմենեսը հայտարարել է նոր ավանդույթի մասին՝ ռեստորանի մոտ ներում շնորհելով Լեյլա և Լունա խոճկորներին։

Latin Cafe 2000 ռեստորանի սեփականատեր Քեթրին Կաստելանոսն իր հերթին հայտարարել է, որ իրեն ոգևորել է այդ գաղափարը, քանի որ լատինաամերիկյան ընտանիքները Սուրբ ծննդյան նախօրեին նախապատվությունը տալիս են խոզի մսից պատրաստվող «լեչոն» ճաշատեսակին: