Երկգլխանի պարուհին վախեցրել է հանդիսատեսին


20:20 , 21 դեկտեմբեր, 2018

Reddit կայքի օգտատերերին վախեցրել է երկգլխանի պարուհու բալետը: Տեսագրությունը օգտատերերից մեկն է հրապարակել՝ այն «գիշերային մղաձավանջ» անվանելով:

Տեսագրությունը դիտած կայքի օգտատերերը համաձայնել են հրապարակման հեղինակի հետ՝ խոստովանելով, որ պարուհու զգեստին ամրակցված երկրորդ՝ արհեստական գլուխն իսկապես սարսափելի է:

Նրա զգեստին տիկինիկի գլուխ են կարել: Երբ նա ձեռքերի վրա է կանգնել և կիսաշրջազգեստը շրջվել է, հանդիստաեսը բուտաֆորիայի է ականատես եղել: Պարուհին շարունակել է պարել այնպես, ասես իր ոտքերը մտացածին արարածի ոտքեր են: